
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը (Հանրապետական կուսակցություն) X սոցիալական ցանցում արձագանքել է Թբիլիսիում մարտի 22-ին կայացած MEGOBARI Act-ի աջակցության հանրահավաքին։
Ուիլսոնը նշել է՝ վրացի խիզախ ժողովուրդը հայրենասեր է, նրանք ցանկանում են ուժեղ երկիր ունենալ Ամերիկայի հետ սերտ կապերով:
«Նրանք մերժում են Իվանիշվիլիի բռնակալ ռեժիմը և նրա փորձերը՝ վաճառել Վրաստանը Իրանի ռեժիմին և Չինաստանի կոմունիստական կուսակցությանը: ԱՄՆ-ը կանգնած է Վրաստանի կողքին: #MEGOBARI», — գրել է Ուիլսոնը:
Մարտի 22-ին՝ ժամը 20:00-ին, բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Թբիլիսիի Մարջանիշվիլիի հրապարակում և երթ են անցկացրել, որն ավարտվել է Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց։