Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 15-ին Զուգդիդիից պատասխանել է Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերի հոկտեմբերի 14-ին արած հայտարարությանը:
Կոբախիձեն դիմելով դեսպանին՝ ասել է՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պարտություն կկրեն բոլորը, վրացիները, թե օտարերկրացիները, ովքեր աջակցում են «հավաքական ազգային շարժմանը» (նկատի ունի ըննդիմությանը)։
«Միանգամայն անընդունելի է հավաքական ազգային շարժման վերադարձը իշխանության և այս իրադարձության համար ցանկացած աջակցություն»,- ասել է Կոբախիձեն։
Հոկտեմբերի 14-ին Գերմանիայի դեսպանը X սոցիալական ցանցում «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղարի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի մասին գրել էր հետևյալ խոսքերը. «Այսօր ինչ-որ մեկն ինքնագոլ է խփել»:
Ֆիշերն այսպես էր արձագանքել Կալաձեի հայտարարությանը, որում Թբիլիսիի քաղաքապետը Գերմանիայի արտաքին գործերի փոխնախարար Անա Լյուրմանին անվանել էր «շրջազգեստով սովորական Կուբիլիուս» (նկատի ունի Եվրախորհրդարանի պատգամավոր Էնդրյուս Կուբիլիուսին-հեղ.)։
Լրատվամիջոցների հետ զրույցում Լյուրմանն ասել էր, որ Վրաստանի կառավարությունը դժվարություններ է ստեղծում երկրի համար եվրաինտեգրման ճանապարհին։