
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով բողոքի լայնածավալ ցույց կանցկացվի Թբիլիսիի Ազատության հրապարակում` հոկտեմբերի 14-ին` 18: 00-ին:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան ասել է, որ իրենք ծրագրում են «այնքան մարդ հավաքել, որքան չի հավաքվել վերջին 10 տարվա ընթացքում»:
Հիշեցնենք` Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվեց հոկտեմբերի 1 -ին, այժմ նա գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում, հացադուլի մեջ է, ըստ փաստաբանի` նիհարել է ավելի քան 12 կիլոգրամ: