Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը աշխատանքի արտակարգ ռեժիմի է անցնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի ղեկավար Գիորգի վաշաձեն:
«Ողջ Վրաստանի տարածքով, բոլոր ընտրատեղամասերում կա պատրաստակամություն, որպեսզի կանխենք կեղծման դեպքերը: 20 հազար մարդ կմոբիլիզացվի՝ բացահայտելու տեղում կատարվող ընտրակեղծիքները: Կոչ եմ անում քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, կարևորը նրանց ակտիվությունն է: Ընտրատեղամասերում միջինը 5-10 մարդ կլինի մոբիլիզացված», — հայտարարել է Գիորգի վաշաձեն՝ հավելելով, որ ունեն բոլոր այն մեխանիզմները, որով կկանխեն բոլոր անօրինական գործողությունները: Փոխանցում է News.ge-ն: