
Մի օր Վրաստանը կարող է արթնանալ և բացահայտել, որ իր տարածքների ոչ թե 20 տոկոսն է բռնագրավված, այլ 100 տոկոսը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ, Փենսիլվանիայի համալսարանի Բայդեն կենտրոնի ավագ գիտաշխատող Մայքլ Կարպենթերը:
«Ես Վրաստանում ընդամենը երեք օր անցկացրի: Վստահ չեմ, որ կառավարությունը լիովին տեղյակ է Ռուսաստանի հետ բաց դռների քաղաքականության հետևանքների մասին: Շատ զբոսաշրջիկների և ռուսաստանյան գործարարների կողմից գնվող հողերի հետևանքով, Վրաստանը մի օր կբացահայտի, որ իր տարածքների ոչ թե 20 տոկոսն է բռնագրավված, այլ 100 տոկոսը», — գրել է Կարպենթերը: