Ադրբեջանական սահմանապահների կողմից վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանքը փակելուց հետո վրաց հասարակության արձագանքը շարունակվում է: Այսօր` մայիսի 2-ին Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց Վրաստանի լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց անցկացրեց:
«Մի՛ նմանվեք ռուսներին», «Դավիթ Գարեջին Վրաստան է», «մենք ընկերներ ենք, ոչ թե թշնամիներ», «մենք ընկերություն ենք անում ադրբեջանական ժողովրդի, ոչ թե Ալիևի կոռումպացված իշխանության հետ» ակցիայի մասնակիցները ներկայացել էին վերոնշյալ գրություններով պաստառներով:
Լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Միխեիլ Քումսիշվիլին կոչ արեց Ադրբեջանի իշխանությանը հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, դադարեցրել Դավիթ Գարեջիում իրականացվող գործողությունները` Վրաստանի հետ բարեկամության հիման վրա: Նա նաև ներկայացրեց վրաց-ադրբեջանական համատեղ նախագծերը: Երիտասարդ լեյբորիստների նամակը դեսպանատանը փոխանցելու փորձը ձախողվեց` ակցիայի մասնակիցներին դեսպանատան աշխատակիցներից մեկը հայտնեց, որ չի ընդունի նամակը, քանի որ դեսպանատան ներկայացուցիչները տեղում չեն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանապահները պարբերաբար փակում են անապատի վանքի ճանապարհը, այդ թվում նաև հոգևորականների համար:
«Ալիք Մեդիայի» ուղիղ եթերն այստեղ`
Ցույց Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց
Posted by Aliq Media on Thursday, May 2, 2019