Նիդերլանդներից Եվրախորհրդարանի պատգամավոր Թիիս Ռոյտենն արձագանքել է Եվրամիության կողմից վրաստանյան դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը: Նրա խոսքով` Եվրամիության անդամ երկրները մի քանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների են ներառել սև ցուցակում, և դա բավարար չէ:
Ռոյտենի խոսքով` մինչ վրաց ժողովուրդը 60 օր անընդմեջ փողոցում պայքարում է իր սահմանադրական եվրատլանտյան ապագան պաշտպանելու համար, ԵՄ-ի այդ քայլը հիասթափեցնող է և ամոթալի։
«Վաթսուն օր անընդմեջ վրաց ժողովուրդը փողոց է դուրս եկել պաշտպանելու իր սահմանադրական եվրատլանտյան ապագան: Այսօր ԵՄ անդամ երկրները մի քանի դիվանագիտական անձնագիր ունեցողների են ներառել սև ցուցակում: Սա բավարար չէ, հիասթափեցնող և, անկեղծ ասած, ամոթալի է»,- գրել է Եվրախորհրդարանականն իր X-ի էջում: