Մետրոյում պաստառներ փակցնել չի թույլատրվել. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, ոչ ոք մետրոյում պաստառներ փակցնելու թույլտվություն չի տվել ։

Կալաձեն նշել է՝ առանց թույլտվության տեղեկատվական պաստառների տեղադրմանը միշտ հետևում է քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների արձագանքը։

«Ցավոք սրտի, շատ տարածված է մայրաքաղաքի տարբեր փողոցներում տարբեր տեսակի պաստառներ փակցնելը, ինչը կարող է հակասել օրենքին»,- ասել է Կալաձեն։

Կալաձեի մեկնաբանությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանը, ըստ որի՝ մայրաքաղաքի մի քանի փողոցներում և մետրոյի կայարանի հարևանությամբ փակցվել են պաստառներ, որոնցում պատկերված են հասարակական կազմակերպությունների և ընդդիմության ներկայացուցիչները, իսկ պաստառների վրա գրված է` «դավաճան լրտեսներ»: