
Փետրվարի 7-ի առավոտյան Թբիլիսիի մետրոյում գնացքների շարժի պատճառ է դարձել լարման անկումը, գրել է Netgazeti-ն:
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից հայտնել են, որ անկման պատճառով վագոնների տեղաշարժի ինտերվալը համեմատաբար աճել է։ Ընկերության տվյալներով, լարման անկում է նկատվել ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ գծերում, ինչը, բացի գնացքներից, ազդել է նաև էսկալատորների շարժի վրա։
«5 րոպե ուշացում եղավ, հետո գնացքներն սկսեցին շարժվել մի քիչ ավելի ընդմիջումով։ Այժմ գնացքները շարժվում են և աստիճանաբար կմտնեն չվացուցակ»,- նշել են ընկերությունից։
Ըստ տեղեկության՝ երեքշաբթի առավոտյան Թբիլիսիի մետրոյում լարման անկում է նկատվել երկու անգամ։