Դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում դասապրոցեսը դադարեցնելուց հետո ավտոբուսներում և մետրոյում ուղևորափոխադրումների թիվը նվազել է 127 000-ով: Տվյալները «Ազատություն» ռադիոկայանի վրացական գործակալությանը տրամադրել է «Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը»:
Նախորդ երկուշաբթի՝ փետրվարի 24-ին, երբ դասապրոցեսը դադարեցված չէր, մետրոն և ավտոբուսները մեկ օրվա մեջ տեղափոխել են 861,4 հազար ուղևոր, իսկ մարտի 2-ին՝ 733,8 հազար ուղևոր:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանում դպրոցական արձակուրդները մարտի 9-ի փոխարեն սկսվեցին մարտի 2-ից և կտևեն մինչև մարտի 16-ը: Այս մասին ասվում է կառավարության հայտարարության մեջ: Ուսումը դադարեցվել է նաև Վրաստանի ԲՈՒՀ-երում: