Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքի կառավարման նիստում խոսել է մետրոյի վագոնների թարմացման մասին: Ըստ Կալաձեի՝ 20 միլիոն լարի է ծախսվելու նոր վագոնների վրա, իսկ վերականգնման նախագծի համար ընդհանուր առմամբ մոտ 100 միլիոն լարի կծախսվի:
Բացի այդ, Կախա Կալաձեն խոսել է նաև քաղաքաբնակների պահանջների և առաջարկների մասին: Քաղաքապետի խոսքերով, բնակչության մեծ մասը հավատում է գործող իշխանություններին, հետևաբար, նա էլ ավելին է պահանջում իր թիմակիցներից:
Հավելենք, որ վերջին շրջանում Թբիլիսիի մետրոպոլիտենը հաճախ խախտումներով է աշխատում: Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ նշելով, որ տեխնիկական խնդիրների պատճառով մի քանի անգամ գնացքները դեպո են տեղափոխվել՝ ինչը մետրոյի աշխատանքը կաթվածահար է արել: