Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայտնում է, որ մետրոյի երկրորդ՝ «Սաբուրթալո» գիծը տեխնիկական անսարքության պատճառով ժամանակավորապես չի կարող սպասարկել ուղևորներին։
Առավոտյան 10:40-ի տվյալներով, ընկերության համապատասխան ծառայությունները տեղում աշխատում են անսարքությունը վերացնելու ուղղությամբ՝ հավելելով, որ ուշացումը կտևի մոտ 30 րոպե։
Թբիլիսիի մետրոպոլիտենի առաջին գիծը («Ախմետելիի թատրոն» — «Վարկեթիլի») շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։