
Թբիլիսիի կենտրոնական հատվածներից մեկում՝ մետրոյի «Ռուսթավելի» կայարանի շարժասանդուղքների միջև, օրերս լույսեր են տեղադրվել երաժշտության ուղեկցությամբ։
Ժամանակավոր ինստալացիան ստեղծվել է «Թբիլիսիի հանրային արվեստի հիմնադրամի» մրցույթներից մեկի շրջանակում:
«Մրցույթի նպատակն էր ժամանակակից արվեստը և դրա որոշակի ուղղություններից մեկը՝ հնչյունային արվեստը, ներկայացնել տարբեր կերպ և թափանցել հազարավոր մարդկանց առօրյա կյանք», — նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: