Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքապետարանի նիստում խոսել է մետրոյում այսպես կոչված «անցեքարտ ունեցողների» մասին և ասել, որ Թբիլիսիի տրանսպորտային ընկերության մոնիտորինգի աշխատակազմը կառգրավի և կարգելափակի նրանց քարտերը։
Նշվում է, որ խոսքը հիմնականում մետրոյի կայարաններում տարածված պրակտիկայի մասին է, երբ այսպես կոչված «անցեքարտ ունեցողները», տարբեր արտոնյալ քարտերով, սովորական ուղևորներին առաջարկում են վճարել ուղեվարձը իսկ արտոնյալ ուղեվարձի և մեկանգամյա ուղևորության տարբերությունը մնում է իրենց մոտ։
«Անցեքարտ ունեցողները, ովքեր, խախտելով օրենքը, սովորաբար ուղևորներին առաջարկում են սեփական անցաթուղթ, որն իրենցը չէ, այլ սոցիալապես անապահովների, ուսանողական կամ այլ արտոնյալ քարտ ունեցողներինն է՝ առաջարկում են մետրո անցկացնել և դրա դիմաց գումար են ստանում, ինչն իհարկե օրենքի խախտում է»,- ասել է քաղաքապետը։
Կալաձեի խոսքով՝ անօրինական փաստի դեպքում վերահսկողն իրավունք ունի իրավախախտի համար բռնագրավել ճամփորդական քարտը և արգելափակել այն։
Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից Թբիլիսիի հասարակական տրանսպորտում գործարկվել է բաժանորդային վճարումների նոր համակարգ։