
Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային տեսչությունը, այսպես կոչված` «Դեզերտիրների շուկա»-ի և «Կայարանի հրապարակ» մետրոյի կայարանի շրջակայքից ապամոնտաժել է վաճառասեղանները:
Քաղաքապետարանը պնդում է, որ այդ շինություններն այնտեղ տեղակայվել են առանց թույլտվության։
«Քաղաքապետարանի տեսչությունը մի քանի անգամ նախապես զգուշացրել է առևտրականներին՝ դադարեցնել չարտոնված ձեռնարկատիրական գործունեությունը։
Մանրածախ առևտրով զբաղվողները հնարավորություն կունենան տեղափոխվելու մոտակա շուկաների առևտրային տարածքներ»,- նշել են քաղաքապետարանից։
Մետրոյի Սամգորի և Ախմետելիի թատրոն կայարանների hարակից տարածքից հեռացվել են վաճառասեղանները