
Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի խոսքով՝ մետրոպոլիտենի «Գոցիրիձե» կայարանը կբացվի մոտ մեկ շաբաթից։
Փոխքաղաքապետի խոսքով՝ կայարանը ներկայում շահագործման հանձնման վերջին փուլում է։
«Մետրոյի «Գոցիրիձե» կայարանը հավանաբար շահագործման կհանձնենք մեկ շաբաթվա ընթացքում»,- ասել է Խմալաձեն։
Նշենք, որ մետրոյի «Գոցիրիձե» կայարանը 2021 թվականի փետրվարի 8-ից փակ է։ Շարունակվող հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների պատճառով ի սկզբանե հայտարարվել էր, որ կայանը փակ կլինի երեք ամսով, սակայն հետագայում այդ ժամկետը երկարաձգվեց։