Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, Ամանորին նախատեսված միջոցառումներով պայմանավորված, դեկտեմբերի 22-ի ժամը 13:00-ից մինչև դեկտեմբերի 30-ի ժամը 00:00-ն Մետեխիի կամրջով ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Քաղաքապետարանի հաղորդմամբ, սահմանափակումը գործելու է Գորգասալիի հրապարակից Մետեխիի կամրջի ու Մետեխիի կամրջի վերելքի ուղղությամբ, նաև` Մետեխիի կամրջի վերելքից Եվրոպայի հրապարակի ուղղությամբ։
Ըստ հաղորդագրության, դեպի Մտկվարի (Քուռ) գետի աջ ափ մեքենաները կկարողանան տեղաշարժվել Գորգասալիի փողոցից, Գորգասալիի փողոցից կտեղաշարժվեն դեպի Գորգասալիի հրապարակ և Կոտե Աբխազիի փողոց, իսկ Թումանյանի փողոցից` Գորգասալիի փողոց։