Թբիլիսիում ամանորյա համերգի հետ կապված՝ Մետեխի կամրջի հարևանությամբ տրանսպորտային միջոցների երթևեկությունը ամբողջությամբ կսահմանափակվի։ Տեղեկությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Սահմանափակումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 30-ից (00:00) և կգործի մինչև հունվարի 4-ի օրվա վերջը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ Գորգասալիի հրապարակից դեպի Մետեխիի կամուրջ և Մետեխիից դեպի Եվրոպայի հրապարակ ուղղություններով ավտոմեքենաները չեն կարող երթևեկել։ Սահմանափակումը կտարածվի նաև Քուռ գետի ձախ ափի թունելից դեպի Եվրոպայի հրապարակ և Եվրոպայի հրապարակից դեպի «Ղվինիս աղմարթի» (Գինու վերելք) շարժվող ավտոմեքենաների վրա։