Մետեխի կամրջից կրկին ավտոմեքենա է ընկել Քուռ գետը

Մարտի 16-ի գիշերը Մետեխի կամրջից մեկ այլ ավտոմեքենա է ընկել Քուռ (Մտկվարի) գետը: Մեքենայում եղել է մեկ տղամարդ, նրան դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։

Ինչպես Tabula լրատվամիջոցին հայտնել են ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ), դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը։

Հիշեցնենք. վերջին 12 օրվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, երբ Մետեխի կամրջից ավտոմեքենա է ընկնում Քուռ գետը։

Մարտի 4-ին Մետեխի կամրջից ավտոմեքենայի ընկնելու հետևանքով մեկ մարդ է մահացել.

Քուռ գետը նույն կամրջից մեքենա է ընկել նաև մարտի 11-ին. փրկարարներն ու քաղաքացիները ավտոմեքենայից վարորդին դուրս էին բերել:

Մետեխի կամրջից ավտոմեքենա է ընկել Քուռ գետը