
Րոպեներ առաջ Մետեխի կամրջից ավտոմեքենա է ընկել Քուռ (Մտկվարի) գետը։
Սա մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ այս վայրում մեքենա է ընկնում։
Արտակարգ ծառայություններից Publica լրատվամիջոցին հայտնել են, որ մեքենայում մեկ մարդ է եղել՝ վարորդը, որին ողջ դուրս են բերել։
Ըստ ծառայության` այս պահին համապատասխան ընթացակարգեր են իրականացվում մեքենան դուրս բերելու նպատակով։