Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի կունենա մեծամասշտաբ բողոքի ակցիա: Ընդդիմությունը, սակայն, ամբողջությամբ չի բացահայտում շաբաթօրյա հանրահավաքի ծրագիրը:
«Շաբաթ օրը մեծ հանրահավաք ենք ունենալու, սակայն նախապես չենք հայտարարում, թե ինչ քայլեր ենք նախաձեռնելու: Շաբաթ օրը նորից կհավաքվենք ԹՊՀ-ի տարածքում՝ առաջին մասնաշենքում, այնտեղ կհայտարարենք, թե ինչ ենք պատրաստվում անել նոյեմբերի 24-ին և 25-ին»,- նշել է Վաշաձեն:
Նշենք նաև, որ ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին՝ Ազատության հրապարակում տեղի կունենա նաև կանանց երթ, վերջիններս կբողոքարկեն հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Թարմացում` առաջիկա օրերին կայանալիք ակցիաների վերաբերյալ.
- Նոյեմբերի 23, ժամը 15:00` ցույց «Աջակցություն ուսանողներին», Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքում,
- Նոյեմբերի 24, ժամը 15:00` «Կանանց երթ» Ազատության հրապարակից,
- Նոյեմբերի 24, ժամը 15:00` դասախոսների և ուսուցիչների երթ Իլյայի պետական համալսարանից դեպի Թբիլիսիի պետական համալսարան։
- Նոյեմբերի 25, առավոտյան ժամը 09:00-ին, ցույց խորհրդարանի շենքի մոտ` «Իմ ձայնը» դիրտորդակական առաքելությունների կոալիցիայի կազմակերպությամբ։