
Այսօր Ախալքալաքի Մեծահասակների կրթության կենտրոնում անցկացվել է «Գենդերային փառատոն»: Միջոցառումն իրականացվել է DVV INTERNATIONAL-ի աջակցությամբ և նպատակ ունի խթանելու գենդերային հավասարությունը: Այս տեղեկությունը հրապարակել է Ախալքալաքի քաղաքապետարանը։
Փառատոնին ցուցադրվել են տեղի ձեռներեցների ու ստեղծագործ կանանց աշխատանքները և երիտասարդ ինքնուս նկարչուհի Արևիկ Խրիմյանի կտավները:
Ցուցահանդեսին ներկա հանրությանը ներկայացվել են Մեծահասակների կրթության կենտրոնի գործունեությունը և ձեռք բերված արդյունքները: Խոսվել է նաև քաղաքապետարանում գործող կազմակերպությունների գործունեության մասին՝ գենդերային խնդիրների իրազեկման բարելավման առումով։
Միջոցառմանը ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Ախալքալաքի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության զարգացման ծառայության ներկայացուցիչներ։