Մեծ Բրիտանիայում ամբողջությամբ հրդեհվել է վրաց-ռուս օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիի այրու՝ Ինա Գուդավաձեի տունը։
Ըստ Daily Mail-ի` հրդեհը տեղի է ունեցել տան եռամյա վերանորոգման ավարտից անմիջապես հետո, որտեղ ընտանիքը ծրագրել էր տեղափոխվել վերանորոգումից հետո։ Բրիտանական մամուլը հրդեհի պատճառն առեղծվածային է որակել։
10 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ ինը ննջասենյակով եռահարկ տունն Ինա Գուդավաձեի սեփականություններից մեկն է Մեծ Բրիտանիայում։
Անցյալ տարի Ինա Գուդավաձեն զբաղեցրել է 66-րդ տեղը Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց վարկանիշում, որը կազմել էր The Sunday Times-ը։ Նրա ակտիվները գնահատվել են 2,65 միլիարդ ֆունտ ստերլինգ: