
Մեծ Բրիտանիայի և Վրաստանի Ներքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Բրիտանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցում նախարար Սաջիդ Ջավիդը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը արդյունավետ համագործակցության համար։
Սաջիդ Ջավիդը Գիորգի Գախարիային շնորհակալություն է հայտնել մասնավորապես Մեծ Բրիտանիայում հետախուզման մեջ գտնվող Ջեկ Շեպարդին ձերբակալելու գործին օգնելու համար:
Կողմերը նաև խոսել են երկու երկրների միջև նախարարությունների հարաբերությունների խորացման կարևորության և ապագա համագործակցության մասին:
Հիշեցնենք՝ բրիտանացին, որ հետապնդվում է 24-ամյա աղջկա սպանության գործով, թաքնվել էր Վրաստանում։