
Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանք»-ի չորս բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ։
Նրանք են՝
- Շալվա Բեդոիձե (ՆԳՆ փոխնախարար)
- Միրզա Կեզևաձե (Հատուկ հանձնարարությունների վարչության պետի` Զվիադ Խարազիշվիլիի տեղակալ)
- Կոկա Կացիտաձե (Հատուկ քննչական ծառայության ղեկավար)
- Գիորգի Գաբիտաշվիլի (գլխավոր դատախազ)
Պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական միջոցառումներին և ճանապարհորդական արգելքներին։ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ վերոնշյալ անձինք թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտումներ։
Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ էր կիրառել նաև դատավորներ Լևան Մուրուսիձեի և Միխեիլ Չինչալաձեի նկատմամբ։