
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատին առաջարկ է ներկայացվել պատժամիջոցներ կիրառել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
Մինչ օրս առաջարկին աջակցել է 13 պատգամավոր։ Նրանց մեծ մասը ներկայացնում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։ Ստորագրողները խոր մտահոգություն են հայտնել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի կասեցման և խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառման առնչությամբ։
Պատգամավորներն անդրադարձել են նաև Թբիլիսիի հետ Լոնդոնի ռազմավարական գործընկերության վերանայման խնդրին:
Նշենք, որ ԱՄՆ իշխանությունների հետ համաձայնեցված՝ դեկտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի, նրա տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի, Թբիլիսիի ոստիկանապետ Սուլխան Թամազաշվիլիի և Վրաստանի հատուկ նշանակության ջոկատների պետեր Զվիադ Խարազիշվիլիի և Միլերի Լագազաուրիի դեմ։