Մեստիայում հարձակվել են զբոսաշրջիկ զույգի վրա

Մեստիայի մունիցիպալիտետում հարձակվել են զբոսաշրջիկ զույգի վրա:

Ըստ առկա տեղեկությունների՝ ամուսինների վրա հարձակվել են երկու անձինք, որոնք հետախուզման մեջ են իրավապահների կողմից։

Տուժած կնոջը տեղափոխել են ոստիկանություն, իսկ տղամարդը դեռ որոնվում է։

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 236-րդ և 179-րդ հոդվածներով (ապօրինի կերպով զենք փոխադրելը, կրելը, կողոպուտը)։