
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիային շնորհավորել է նոր պաշտոնավարման առթիվ: Կանցլեր Մերկելի շնորհավորական նամակում խոսվում է երկու երկրների հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի վերաբերյալ: Մերկելը պատրաստակամություն է հայտնել հետագայում նույնպես աջակցել Վրաստանին զարգացման գործընթացում:
«Ուրախ եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են: Սա վերաբերում է նաև արևելյան գործընկերության և ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի շրջանակներում, ինչպես նաև մեր երկկողմ ջերմ փոխհարաբերություններին: Գերմանիան պատրաստ է աջակցել Վրաստանին՝ ժողովրդավարական և իրավական համակարգերի հետագա զարգացման գործում: Ձեզ հաջողություն և ուժ եմ եմ մաղթում այդ առաքելությունն իրականացնելիս»,- ասվում է Մերկելի շնորհավորական նամակում: