
Մերձբալթյան երեք երկրները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, համատեղ պատժամիջոցներ կկիրառեն Վրաստանում խաղաղ ցույցերը ճնշող պաշտոնյաների դեմ։
«Մենք չենք ողջունում մեր երկրներում ժողովրդավարության հակառակորդներին և մարդու իրավունքները ոտնահարողներին»,- գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան։
Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ձեռնարկած պատժամիջոցների բնույթը դեռևս հայտնի չէ, սակայն լրատվամիջոցները ենթադրում են դա վերաբերում է վերոնշյալ երկրներում տեղաշարժի սահմանափակումներին։ Այս փուլում հայտնի չէ նա պատժամիջոցների տակ գտնվող գործիչների ցանկը։