Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի փաստաբան Գիորգի Չիվիաշվիլին դիմել է դատապարտյալների վաղաժամկետ ազատման հարցերով հանձնաժողովին՝ անհապաղ քննության առնել Մերաբիշվիլիին վաղաժամկետ կալանքից ազատելու մասին հարցը:
Չիվիաշվիլիի հայտարարությամբ, հանձնաժողովը, սակայն, եզրակացրել է, որ նախկին վարչապետի պետք է մնա կալանքի տակ: Իր հերթին դատարանը հանձնաժողովի փաստարկները, որոնց հիման վրա Մերաբիշվիլին կրկին մնում է կալանավայրում, անհիմն է համարել:
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին ձերբակալել են 2013 թվականի մայիսին: Նրա կալանավայրում մնալու ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 21-ին:
Նախկին իշխանությունների ազդեցիկ պաշտոնյան մեղադրվում է ընտրողներին կաշառելու, պետական միջոցները վատնելու և յուրացնելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։