
«Եվրոպական Վրաստան»-ի անդամ Գիգի Ուգուլավայի խոսքով, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին կմիանա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը: Սակայն «Միացյալ ազգային շարժումից» հայտարարում են, որ Մերաբիշվիլին դեռևս որոշում չի կայացրել:
Կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի խոսքով, Վանո Մերաբիշվիլին հնարավոր է առաջադրվի Սամցխե-Ջավախքի մեծամասնական պատգամավորի թեկնածու:
«Մերաբիշվիլիին չէի ճանաչում, մինչև ձերբակալվելը մեկ անգամ եմ տեսել և միայն բանտից դուրս գալուց հետո եմ ծանոթացել: Մինչ նրա հետ ծանոթանալը բազմիցս եմ եղել Սամցխե-Ջավախեթիում և լավ գիտեմ ժողովրդին, որոնք լավ են տրամադրված Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ»,- հայտարարել է Մելիան: