
Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին 7-ամյա ազատազրկումից հետո ազատ կարձակվի փետրվարի 20-ին:
Նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարարը ձերբակալվել էր 2013 թվականին: Նա ավելի ուշ մեղավոր էր ճանաչվել մի քանի գործով, այդ թվում, 2011 թվականի մայիսի 26-ի ցույցերը ցրելու, Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով ապացույցները թաքցնելու, Վալերի Գելաշվիլիին ծեծելու և ընտրողներին կաշառք տալու մեջ:
Այս պահին Մերաբիշվիլիի հանդեպ ևս երկու գործ է քննվում դատարանում` 2007 թվականի նոյեմբերի 7-ի ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու գործերով: Մերաբիշվիլին մեղադրվում է լիազորությունների չարաշահման մեջ: