Ալիք Մեդիան (aliq.ge) Վրաստանում գործող հայալեզու մեդիահարթակ է, որը ներկայացնում է Վրաստանում զարգացող գլխավոր քաղաքական, տնտեսական, սոցիալական ու հասարակական իրադարձությունները հայերեն լեզվով:
Հարթակի ստեղծման հիմնական նպատակը 2015 թվականից ի վեր եղել է Վրաստանի տարբեր շրջաններում բնակվող էթնիկ հայերի (և ոչ միայն) տեղեկացվածության բարձրացումը, քաղաքացիական կյանքում ինտեգրումն ու մայրենի լեզվով ցանկացած իրադարձություն հասանելի դարձնելը:
Ալիք Մեդիան ներկայացնում են լրագրողներ ու պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներից, ովքեր տիրապետում են իրենց համայնքների կարիքներին ու դրանց հիման վրա են ստեղծում կոնտենտը:
Ալիք Մեդիայի խմբագրական քաղաքականությունը հիմնված է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են՝
- Ընթերցողին տրամադրել ստուգված ու ճշգրիտ տեղեկություն
- Պահպանել չեզոքություն և օբյեկտիվություն
- Օգնել քաղաքացիներին բարձրաձայնել իրենց համայնքների խնդիրները:
2020 թվականից ի վեր, «Ալիք Մեդիա Վրաստան» կազմակերպությունն աշխատում է նաև երիտասարդների ինտեգրման, կանանց իրավունքների պաշտպանության ու վերլուծական կոնտենտ ստեղծելու ուղղությամբ:
Մեզ աջակցում են European Endowment for Democracy-ն, Եվրամիությունը, Internews Georgia-ն և այլ հիմնադրամներ: