Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն վստահեցնում է, որ հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայանալիք ընտրությունների ազատությունն ու խաղաղությունն ապահովելու համար արվում է ամեն բան։ Այս մասին Կոբախիձեն խոսել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով նախընտրական ժամանակաշրջանը:
«Մեր հիմնական խնդիրն է ազատ, արդար և խաղաղ ընտրությունների ապահովումը: Սա է մեր իշխանությունների հիմնական ձեռբերումը 2012 թվականից հետո: Մեր իշխանությունների օրոք դա ապահովված է: Մենք վերացրել ենք ընտրությունները կեղծելու պրակտիկան: Առաջարկել ենք մեր օպոնենտներին անցկացնել եվրոպական երկրների ընտրությունների չափանիշներին համապատասխանող ընտրություններ, դա առաջարկել է նաև մեր աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, և մենք իրականացնում ենք հենց այդպիսի քարոզարշավ», — նշել է Կոբախիձեն: