
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարել է, որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հաշվին:
«Ռուսաստանի հետ առկա հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա հարգելով Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Սա մի բանաձև է, որը հնարավորություն է ընձեռում լիովին կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Մեր երկիրը այսօր ագրեսիայի զոհ է դարձել և օկուպացված է», — հայտարարել է նախարարը: