
Վրաստանի ԿԳՄՍ նախարար Միխեիլ Չխենկելին imedi հեռուստաընկերության եթերում խոսել է ուսումնական գործընթացը դպրոցներում շարունակելու մասին և նշել, որ դրա համար կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար սահմանված հանձնարարականների ճիշտ կատարում է անհրաժեշտ:
«Մեր բոլորի ցանկությունն է, որ հոկտեմբերի 1-ին կարողանանք վերադառնալ դասասենյակներ, որ երեխաներն ունենան այս հնարավորությունը, քանի որ ուսումնական գործընթացի համար բնական միջավայրը հենց դպրոցն ու դասասենյակն են: Հետևաբար դրան հասնելու համար բոլորը պետք է քաջ գիտակցեն կանոնները խստորեն պահպանելու կարևորությունը», — հայտարարել է Չխենկելին:
Վրաստանում համաճարակի պատճառով շուրջ 730 հանրակրթական հաստատությունում ուսումնական գործընթացը սեպտեմբերի 15-ից մեկնարկել է հեռավար ռեժիմով: Սովորական ռեժիմով դասապրոցեսը նախատեսվում է սկսել հոկտեմբերի 1-ից: