
«Ազգն ունի մանկապղծության ու նույնասեռական մեղքի տակ եղած Սինոդի ղեկավար»- այս մասին հայտարարել է մետրոպոլիտ Պետրեն Ցաավան:
Րոպեներ առաջ վերջինս լքել է Սինոդի նիստը և լրագրողներին հայտարարել, որ իրեն հեռացրել են Սինոդի կազմից: Նա վերոնշյալ որոշումն անարդար է համարում և հայտարարում, որ Սինոդի ղեկավարի` Վրաստանի պատրիարք Իլիա երկրորդի այս որոշումն աննախադեպ է: