Վրաստանի խորհրդարանում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի զեկույցին արձագանքելով «Հայրենասերների դաշինքի» անդամ Ադա Մարշանիան մտահոգություն է հայտնել՝ նշելով, թե հետևելով Սաակաշվիլի-Բոկերիայի կեղծ հայտարարություններին, երկխոսությունը բացակայում է Սուխումի, Ցխինվալի, Մոսկվայի հետ, ինչը բերում է ամբողջական մեկուսացման։
Ըստ Մարշանիայի՝ պետք է ձեռնարկվեն Սուխումիի և Ցխինվալիի հետ հաշտեցման քաղաքականությանն ուղղված աշխատանքներ: Նա նախագահին նոր ձևաչափ է առաջարկել` Վրաստան-ՆԱՏՕ-Ռուսաստան:
«Այսօր Աբխազիայում ապրում է շուրջ 60 հազար վրացի, 70 հազար աբխազ և ավելի քան 80 հազար հայ: Աբխազիայում ավելի հաճախ են աբխազ-հայկական ամուսնությունները, քան աբխազ-վրացական: Սուխումին և Ցխինվալիին ամեն տարի տոնում են վրացական զավթիչների դեմ հաղթանակը: Մեր անգործությունը մեծ աղետի կհանգեցնի», — հայտարարել է Մարշանիան: