Մենք վրաց ժողովրդի թշնամին չենք` բարեկամն ենք. Միխայիլ Ռոթ

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը Վրաստանի նախագահի և ԵՄ 8 երկրների խորհրդարանների պատվիրակության հանդիպումից հետո ասել է, որ Վրաստանի իշխող կուսակցությունը ցանկանում է խաթարել իրենց վստահությունը:

«Մենք պետք է հաշվի առնենք, որ իշխող կուսակցությունը ցանկանում է խաթարել մեր վստահությունը։ Ես հստակ ասում եմ՝ մենք տարբեր քաղաքական կուսակցություններ ենք ներկայացնում։ Մենք շատ տարբեր քաղաքական անցյալ ու գաղափարական հիմքեր ունենք։ Մենք ներկայացնում ենք 8 երկիր, բայց բոլորս պատկանում ենք Եվրոպային, Եվրամիությանը, մենք այստեղ ենք որպես վրաց ժողովրդի բարեկամներ և ոչ թե թշնամիներ»,- ասել է Ռոթը:

Նրա հավաստմամբ, իրենք աջակցում են Վրաստանի քաղաքացիներին, նրանց՝ ովքեր ձգտում են ԵՄ անդամակցությանը և հավատում են ժողովրդավարության արժեքներին, նաև արդար ու ազատ ընտրություններին։