«Վրացական երազանքը» քրեական կուսակցությունների հետ երբևէ դաշինք չի կազմի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով հարցին, թե իշխող ուժն ու՞մ հետ կոալիցիա կկազմի։
«Դեռ վաղ է այդ մասին խոսելը, սակայն մի բան հստակ է՝ «Վրացական երազանքը» քրեական կուսակցությունների հետ չի կարող համագործակցել», — ասել է նա։
Կոբախիձեն ընդգծել է նաև, որ համամասնական ընտրությունների պայմաններում, հատկապես զրոյական շեմով, շատ բարձր է կոալիցիոն կառավարության ձևավորման հավանականությունը:
«Մենք համագործակցելու առումով ունենք կարմիր գծեր: Մյուս կողմից կաշկանդված չենք այլ կուսակցությունների հետ գործակցելու հարցում», — հայտարարել է Կոբախիձեն՝ հույս հայտնելով, որ ամեն ինչ լավ կլինի, և 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի կայուն կառավարության ձևավորումը, անկախ նրանից այն կոալիցիոն կլինի, թե՝ ոչ: