Մենք ՌԴ-ի հետ հարաբերությունների խաղաղ դիրքորոշում ունենք. Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Նա ասել է, որ նույնիսկ օկուպացիայի պայմաններում երկիրը «խաղաղ և պրագմատիկ» քայլեր է անում։

«Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խաղաղ պատկերացում ունենք, մեր տարածքի մոտավորապես 20%-ը օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից, և նույնիսկ այս պայմաններում մենք շատ խաղաղ և պրագմատիկ դիրքորոշում ունենք։

Մենք չունենք դիվանագիտական ​​հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, բայց միաժամանակ վարում ենք ինտենսիվ տնտեսական քաղաքականություն, և առևտրային գործընկերություն ունենք։ Սա նույնպես մեր դիրքորոշման մի մասն է», — ասել է Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ «այդ կեցվածքն աշխատում է և բավականին լավ է առաջադիմում տնտեսապես»։