
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան իր Ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, որով գնահատել է երեկ երկրում զարգացած իրադարձությունները: Նրա խոսքով՝ ռադիկալիզմն ու ռադիկալ դիրքորոշումները կրկին այն վնասակար գործոններն են, որոնք խանգարել են ու խանգարում են ժամանակակից վրաց պետության կառուցմանը:
Նախկին վարչապետի խոսքով՝ Վրաստանում քաղաքական բևեռացումը պետք է ավարտվի:
«Երեկվա օրը ևս մեկ անգամ մեզ ցույց տվեց, որ ռադիկալիզմն ու ռադիկալ դիրքորոշումները կրկին այն վնասակար գործոններն են, որոնք խանգարել են ու խանգարում են ժամանակակից վրաց պետության կառուցմանը: Մենք պետք է վերջ տանք քաղաքական բևեռացմանը և հոգ տանենք հաջողակ պետության կառուցման համար»,- գրել է Գախարիան:
Հիշեցնենք՝ երեկ Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև մի քանի ժամ տևած բանակացությունները կրկին անարդյունք ավարտվեցին: