«Ես շարունակում եմ պայքարել մեծ թվով կողմնակիցներ ունենալու համար, որպեսզի քաղաքական կյանքն ընթանա ճիշտ ուղղությամբ՝ հակազդելով երկրի առջև ծագող սպառնալիքներին: Մենք պատրաստվում ենք տապալել օրինագիծը», — այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Դիմիտրի Խունդաձեն:
Նա խոսելով համամասնական ընտրակարգի մասին՝ նշել է, որ նախագիծը տապալելու ավելի շատ կողմնակիցներ կան, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել:
Պատգամավորը նշել է նաև, որ չի պատրաստվում լքել խորհրդարանը և պայքարելու է մինչև վերջ:
Հիշեցնենք՝ ըստ «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնության, որը դեռ պետք է հաստատի խորհրդարանը, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրական կարգով:
Նշված օրինագիծը պետք է ընդունվի այսօր՝ խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ, թեև մեծամասնության որոշ պատգամավորներ դեմ են դրան:
Ըստ սահմանադրական օրինագծի, մեծամասնական կարգը պետք է վերացվի, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական համակարգով: Ներկայիս օրենքի համաձայն Վրաստանի ընտրական համակարգը համամասնականի է անցնելու 2024 թվականի ընտրությունների ժամանակ: