Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Մոլդովայում կայացած նախագահական ընտրություններին և համեմատել դրանք Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հետ: Իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում Սաակաշվիլին անդրադարձել է նաև երեկ կայացած Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը:
Սաակաշվիլին տեսանյութում Մոլդովայում կայացած ընտրությունների մասին խոսելիս նշում է, որ դրանք ավելի արդար են եղել քան Վրաստանի ընտրությունները: Նա նաև նշում է, որ իր իշխանությունից հեռանալու ժամանակ Մոլդովան Եվրոպայի ամենաաղքատ պետությունն էր, իսկ Վրաստանը ավելի առաջատար, բայց հիմա հակառակն է և անդրադառնալով Վրաստանի անհաջողություններին մեջբերում է երեկ կայացած Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը:
«Մենք ոչ միայն Հայաստանին ենք ֆուտբոլով պարտվում, այլ բոլորին ենք պարտվում ամեն ինչով, հիմա մեզնից է կախված ուզում ենք այս ամոթալի ողբերգության մեջ մնալ, թե ուզում ենք վերականգնել արժանապատվությունը, վերադարձնել ինքնասիրությունն ու մեր ձայները,- հայտարարել է Սաակաշվիլին՝ վերջում հավելելով, որ «Վրաստանը կշարունակի արագ զարգացումը և կրկին ամենալավ երկիրը կլինի տարածաշրջանում»: