Վրաստանի նախագահը Վիլնյուս կատարած պաշտոնական այցի շրջանակներում Լիտվայի Սեյմի նախագահի հետ մասնակցել է Ուկրաինայի ազատության համար պայքարին աջակցող հանդիպմանը` ի հիշատակ Բուչայում, Իրպինում, Բորոդենկոյում և Ուկրաինայի այլ քաղաքներում դաժան խոշտանգումների ենթարկված զոհերի: Այս տեղեկությունը տարածել է նախագահի աշխատակազմը։
«Ասեմ ձեզ, որ այստեղ՝ Լիտվայում մնալու ամենակարևոր խնդիրն այն է, որ Լիտվան այն երկրներից է, որը Ուկրաինայի և Վրաստանի նման գիտի, թե ինչ է նշանակում ռուսական օկուպացիայի և ագրեսիայի փորձը։
Եվրոպայում շատերը կրկնում են, որ դուք պայքարում եք մեր ապագայի և մեր ազատության համար, բայց մենք մեր փորձից գիտենք, որ դուք պայքարում եք մեր ազատության և եվրոպական ապագայի համար: Վստահ եմ, որ մենք միասին ենք լինելու Եվրոպայում, և դա կլինի ձեր, ձեր մարտիկների և ձեր քաղաքացիների բացառիկ խիզախ պայքարի շնորհիվ, որոնք միասին են տանում այս համառ դիմադրությունը։
Փա՛ռք Ուկրաինային»,- ասել է Վրաստանի նախագահն իր ելույթի ընթացքում, որին ներկա են եղել տվյալ ժամանակահատվածում Լիտվայում բնակվող ուկրաինացիները։