Մենք կգնանք այնտեղ, որտեղ Գախարիան է. ցույցի մասնակիցներ

Ներքին գործերի նախարարի հրաժարականը պահանջելուն զուգահեռ, երիտասարդների խմբերը մտադիր են անցնել «պարտիզանական» շարժման, այսինքն հավաքվել այն վայրերում, ուր Գիորգի Գախարիան և կառավարության այլ անդամներն են գնում:

Հանրահավաքի կազմակերպիչներից Գիգա Մաքարաշվիլիի խոսքերով, բողոքի ակցիաները կշարունակվեն որոշ փոփոխություններով, և նորություն է այն, որ որոշ խմբեր կհավաքվեն այն վայրերում, որտեղ կգտնվեն ներքին գործերի նախարարը և կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Որոշ խմբեր «պարտիզանական» շարժման կանցնեն: Կգնանք և ակցիա կիրականացնենք այնտեղ, որտեղ կլինի Գախարիան ու կառավարության մյուս անդամները», — ասել է Մաքարաշվիլին:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց մեծ համերգ տեղի կունենա, իսկ հուլիսի 6-ին՝ շաբաթ օրը՝ մեծ քայլերթ: Ըստ ցուցարարների, իրենք չեն պատրաստվում նահանջել:

Ակցիայի կազմակերպիչների խոսքով հանրահավաքները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հրաժարական կտա: Կազմակերպիչներն ասել են նաև, որ չեն պատրաստվում իշխանությունների հետ բանակցությունների գնալ: