Մենք կանգնած ենք Վրաստանի կողքին. Ուիլսոն

Միացյալ Նահանգների Հելսինկյան հանձնաժողովի համանախագահը հայտարարություն է տարածել MEGOBARI Act-ին աջակցող Թբիլիսիում կայանալիք երթի վերաբերյալ։

Ջո Ուիլսոնը X հարթակում գրել է, որ իրենք կանգնած են վրաց ժողովրդի կողքին։

«Վրաց ժողովուրդն անդրդվելի է կեղծված ընտրությունների դեմ իր պահանջների առումով. նրանք թույլ չեն տա, որ իրենց ազգը շահագործվի, և գողանան իրենց ապագան։ Մենք կանգնած ենք ազատ Վրաստանի կողքին»,- գրել է Ջո Ուիլսոնը։

Հիշեցնենք. Թբիլիսիում նախատեսված է MEGOBARI Act-ին աջակցող երթ։ Մարտի 22-ին, ժամը 20:00-ին ցուցարարները երթը կսկսեն Մարջանիշվիլիի հրապարակից։