
Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ի պատիվ 1989 թվականի ապրիլի 9-ի զոհերի և վիրավորների, այսօր Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը ծաղկեպսակ է խոնարհել խորհրդարանի առջև։
«Վրացիները Խորհրդային Միությունից ազատություն ու անկախություն պահանջեցին, ինչի համար զոհեցին իրենց կյանքն ու առողջությունը։ Այսօր մենք հիշում ենք նրանց քաջությունն ու ուժը։ Նրանց նվիրումը մեզ համար պետք է շարժառիթ լինի՝ միշտ պաշտպանելու ազատությունն ու իրավական պետականությունը։
1989 թվականի ապրիլի 9-ին խորհրդային բանակը բռնությամբ ցրեց խաղաղ ցույցը Թբիլիսիի խորհրդարանի դիմաց, որի հետևանքով զոհվեցին բազմաթիվ մարդիկ, որոնց մեծ մասը կանայք էին»,- նշել է դեսպանատունը` կցելով նաև զոհվածների անունները։