
«Ողջունում եմ այն փաստը, որ Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի պետական պաշտոնյաների դեմ՝ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար», — գրել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան սոցցանցում։
Նա հուսով է, որ Եվրամիությունը կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր Վրաստանում խարխլում են ժողովրդավարությունը։
«Մենք համերաշխ ենք վրաց ժողովրդի հետ»,- գրել է արտգործնախարարը։