Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ կորոնավիրուսի առաջին ալիքից ի վեր Վրաստանի հիվանդանոցներում առկա է մահճակալների դեֆիցիտ: Նրա խոսքով, նախարարությունը չի կարողանա մոբիլիզացնել մահճակալներ, բժիշկներն էլ չեն կարողանա ծառայել հիվանդներին, քանի որ այդքան ռեսուրս չկա:
Տիկարաձեն նշել է, որ անում են առավելագույնը, ու ի տարբերություն արևմտյան երկրների՝ Վրաստանում 100 000 բնակչի հաշվով երեք անգամ ավելի շատ մահճակալ կա: Այնուամենայնիվ, Տիկարաձեն կոչ է արել հանրությանն առավել կառավարելի դարձնել վիրուսը` կրել դիմակներ, պատվաստվել ու այդ կերպ օգնել առողջապահական համակարգին:
Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության չորրորդ փուլի պիկն է համարվում: Վերջին տասը օրում գրանցվել է 362 մահ: